Рубрика: Հասարակագիտություն 8
  • Ինչ է ազատությունը ապրել քո կյանքով, անել այն, ինչ ուզում ես, սովորել այն, անել այն ինչ ցանկանում է քո սիրտը: Ազատությունը երբեք չպետք է փոխակերպվի սանձարձակության և այլոց իրավունքները ոտնահարելու հետ։
  • Ազատություն տեսակները } իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը, Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր, Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները,
  • Բացասական ազատություն
  • Դա ազատությունն է այլ մարդկանց միջամտությունից: Օրինակ ՝ չափազանց ավտորիտար կամ գերապաշտպան ծնողը սպառնում է դեռահասի բացասական ազատությանը: շարժման ազատություն ,Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը
  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: Հայ մարտիկները միշտ անվախ կանգնած են սահմաններում։ Նրանց առաջնային խնդրիը մեր հայրենիքը պաշտպանել էր։ Նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Նրանք եթե չլինեին մենք հիմա կվերածվեինք հողի։ Եվ ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ առանց նրանց։ Մենք միշտ պարտական ենք ձեզ մեր զինվորներ, դա կապ չունի, որ դուր այստեղ չեք, և կապ չունի, որ դուք մեզ՝ Հայերիս հետ չեք, դուք միշտ կմնաք մեր սրտերում որպես հերոս։ Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  
Stream episode Միքայել Նալբանդյան - «Ազատություն» by Lilit Ghazaryan  podcast | Listen online for free on SoundCloud
Ազատություն… | Մերի Երանոսյան
Рубрика: Մայրենի

Միմյանցից մեկ մետր hեռու

Ստելլա Գրանտը հիվանդ է, որն ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցը, որպեսզի պայքարի իր հիվանդության դեմ և փորձի ապրել նորմալ կյանքով։Հիվանդանոցում նա հանդիպում է իր ախտորոշմամբ մեկ այլ հիվանդի, որն անտեղ էր դեղորայքային փորձարկման իր թոքերում առկա բակտերիալ վարակից ազատվելու համար։հիվադները խիստ կանոնի համաձայն պետք է գտնվեն իրարից մեկ մետրից ոչ պակաս հեռավորության վրա .Ստելլան նկատում էր, որ Ուիլը լրջորեն չի հետևում իր բուժմանը և ասում է նրան, որ սկսի հետևել իր ռեժիմին։ Ուիլը համաձայնվում է այն պայմանով, եթե Ստելլան թույլ տա իրեն նրան նկարել։ Ուիլի տարերքը ծաղրանկարներ նկարելն էր։Ուիլը և Ստելլան սիրահարվում են և գաղտնի կազմակերպում են իրենց առաջին հանդիպումը, իսկ հանդիպման վերջում հայտնվում են հիվանդանոցի լողավազանում,և այնտեղ տեսնում են միմյանց սպիները նախկինում կատարված վիրահատություններից, հաջորդ օրը Ստելլան անակնկալ է պատրաստում ՈՒիլի ծննդյան արթիվ , վերջում մտնում է մի սենյակ որտեղ Ստելլան և նրա ընկերները անակնկալ ընթրիք էին պատրաստել, Ստելլայի և նրա լավագույն ընկեր Պոի գլխավորությամբ։Խնջույքից որոշ ժամանակ անց Պոն մահանում է, և Ստելլան շատ ծանր է տանում այն փաստը, որ նա երբեք չի կարողացել գրկել իր ամենալավ ընկերոջը, նա վորոշում է գնալ Ուիլի հետ քաղաքի լույսերը տեսնելու մինչև սառույցի կոտրվելը և լճի հատակում հայտնվելը Ստելլան մերժում է Ուիլին։Ուիլին հաջողվում է նրան դուրս բերել ջրից ,Ուիլը արհեստական շնչառություն է տալիս Ստելլային և նա արթնանում է,Երբ Ստելլան վիրահատությունից հետո արթնանում է, իր սենյակի ապակե պատուհանից տեսնում է Ուիլին։ Ուիլը խնդրում է Ստելլային աչքերը փակել, ասելով, որ նա չի կարող հեռանալ, երբ աղջիկը նայում է իրեն,  փակում է աչքերը և Ուիլը հեռանում է։ Ուիլի հեռանալուց հետո Ստելլայի ծնողները նրան հայտնում են, որ Ուիլը նրան է թողել իր ալբոմը, որտեղ բոլոր նկարները ծաղրանկարներր են բացի Ստելլայի նկարից;

Рубрика: Գրականություն

Սպասում․ Մուշեղ Գալշոյան Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը»: Կոմիտաս

Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

վնգստալ-Գործ է ածվում շների մասին՝ երբ նրանց ծեծում են

գոցել ծածկել , թաքցնել

ապրուստ-ուտեստապրելու միջոց

ճկուն-‣ ճարպիկ

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, անմիջնորդ, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն:

Հյուրանոց-հյուր-ա-նոց

լուսամուտ-լուս-ա-մուտ

անմիջնորդ-անմիջ-նորդ

հնամաշ-հին-ա-մաշ

վիճակախաղ-վիճակ-ա-խաղ

ոտնաման-ոտք-ա-ման

հուսախաբ-հույս-ա-խաբ

դժկամորեն-դժկամ-որեն

3.Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:

Ցուրտը վնգստում էր — Ցուրտը ոռնում էր:

Աչքերում շողաց մի կարևոր միտք — Մտքին կաևոր միտք գալ

4. 10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը:
բարեխղճության մասին է; Դեկտեմբերի կեսն էր շատ ցրտաշունչ ձմեռ էր;  Կոմիտասը ձեռքերը գրպանում դրած քայլում էր Փարիզի փողոցներով,և Նկատում Է գետնին ընկած  մի հնամաշ դրամապանակ:Վերցնելով դրամապանակը  մտածում է տեսնես ով է այս խեղճը,որ կորցրել է   իր  օրվա ապրուստը; Եվ հիշում է իր Բեռլինյան օրերը,որ նա էլ գումար չի ունեցել օրվա ապրուստի համար:Այսպես մտածմունքով և չորս կողմը նայելով քայլում է հույս ունենալով ,որ կգտնի հնամաշ դրամապանակի տիրոջը:Եվ հանկարծ նա տեսնում է այդ խեղճ կնոջը `նայելով նրա աչքերին ասում է դուք եք կորցրել այս դրամապանակը կինը ցածրաձայն պատասխանում է այո:Վերադարձնելով դրամապանակը կնոջը հրավիրում է հայկական եկեղեցում հայկական նվագահանդեսի և ցտեսություն ասելով հեռանում է: 
5.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր: Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը 6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ։ Խելացի, բարի, խխճահար, ընկերասեր, հաջողակ,հոգատար
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս: Ես կզգամ ուրախություն։
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը: Այն տալիսե մեզ ավելի շատ տեղեկություն Կոմիտասի մասին
9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ: Որովհետև Մաշտոցը հայկական տառերն է ստեղծել, իսկ կոմիտասը հայկական գրագետ երաժշտություն։

Рубрика: Երկրաչափություն

Առաջադրանքներ դասարանում

  1. Գտեք  ABC եռանկյան C անկյունը, եթե՝ <A=24º, <B=121º:
    • 180º — (24º + 121º) = 35º
    • Պատ․՝ 35º
  2. Հավասարասրուն եռանկյան գագաթի անկյունը հավասար է 40º: Գտեք մյուս երկու անկյունները:
    • (180º — 40º) : 2 = 70º
    • Պատ․՝ 70º
  3. Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունները, եթե նրա անկյուններից մեկը հավասար է 100º:
    • (180º — 100º) : 2 = 40º
    • Պատ․՝ 40º

Տանը

  1. AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: Գտեք <ADC-ն, եթե <C=50º:
    • 180 — 50 — 90 = 40
    • Պատ․՝ 40º
  2. Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունները, եթե հիմքին առընթեր անկյունը երեք անգամ փոքր է իրեն կից արտաքին անկյունից:
    • 180 : 4 = 45
    • 180 — (45 · 45) = 90
    • Պատ․՝ 90º, 45º, 45º

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Գտեք ABC եռանկյան C անկյու նը, եթե՝
    • ա) ∠A = 65º , ∠B = 57º
      • 58º
    • բ) ∠A = 24º, ∠B = 130º
      • 26º
    • գ) ∠A = α, ∠B = 2α
      • 180º — (2α + α)
    • դ) ∠A = 60º + α, ∠B = 60º – α:
      • 180º — (60º + α + (60º — α))
  2. Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե ∠A : ∠B : ∠C = 1 : 2 : 3:
    • 180 : (1 + 2 + 3) = 30
    • 30 · 2 = 60
    • 30 · 3 = 90
Рубрика: Քիմիա

1. Ջրածին (H)
2. Հելիում (He)
3. Լիթիում (Li)
4. Բերլիում (Be)
5. Բոր (B)
6. Ածխածին (C)
7. Ազոտ (N)
8. Թթվածին (O)
9. Ֆտոր (F)
10. Նեոն (Ne)
11. Նատրիում (Na)
12. Մագնեզիում (Mg)
13. Ալյումինում (Al)
14. Սիլիցիում (Si)
15. Ֆոսֆոր (P)
16. Ծծումբ (S)
17. Քլոր (Cl)
18. Արգոն (Ar)
19. Կալիում (K)
20. Կալցիում (Ca)
21. Սկանդիում (Sc)
22. Տիտան (Ti)
23. Վանադիում (V)
24. Քրոմ (Cr)
25. Մանգան (Mn)
26. Երկաթ (Fe)
27. Կոբալտ (Co)
28. Նիկել (Ni)
29. Պղինձ (Cu)
30. Ցինկ (Zn)
31. Գալիում (Ga)
32. Գերմանիում (Ge)
33. Արսեն (As)
34. Սելեն (Se)
35. Բրոմ (Br)
36. Կրիպտոն (Kr)
37. Ռուբիդիում (Rb)
38. Ստրոնցիում (Sr)  39. Իտրիում (Y)
40. Ցիրկոնիում (Zr)
41. Նիոբիում (Nb)
42. Մոլիբդեն (Mo)
43. Տեխնեցիում (Tc)
44. Ռութենիում (Ru)
45. Ռոդիում (Rh)
46. Պալադիում (Pd)
47. Aրծաթ (Ag)
48. Կադմիում (Cd)
49. Ինդիում (In)
50. Անագ (Sn)
51. Ծարիր (Sb)
52. Տելուր (Te)
53. Յոդ (I)
54. Քսենոն (Xe)
55. Ցեզիում (Cs)
56. Բարիում (Ba)
57. Լանթան (La)
58. Ցերիում (Ce)
59. Պրազեոդիմ (Pr)
60. Նեոդիմ (Nd)
61. Պրոմեթիում (Pm)
62. Սամարիում (Sm)
63. Եվրոպիում (Eu)
64. Գադոլինիում (Gd)
65. Տերբիում (Tb)
66. Դիսպոզիում (Dy)
67. Հոլմիում (Ho)
68. Էրբիում (Er)
69. Թուլիում (Tm)
70. Իտերբիում (Yb)
71. Լուտեցիում (Lu)
72. Հաֆնիում (Hf)
73. Տանտալ (Ta)
74. Վոլֆրամ (W)
75. Ռենիում (Re)
76. Օսմիում (Os)
77. Իրիդիում (Ir)
78. Պլատին (Pt)
79. Ոսկի (Au)
80. Սնդիկ (Hg)
81. Թալիում (Tl)
82. Կապար (Pb)
83. Բիսմութ (Bi)
84. Պոլոնիում (Po)
85. Աստատ (At)
86. Ռադոն (Rn)
87. Ֆրանսիում (Fr)
88. Ռադիում (Ra)
89. Ակտինիում (Ac)
90. Թորիում (Th)
91. Պրոտակտինիում (Pa)
92. Ուրան (U)
93. Նեպտունիում (Np)
94. Պլուտոնիում (Pu)
95. Ամերցիում (Am)
96. Կյուրիում (Cm)
97. Բերկլիում (Bk)
98. Կալիֆոռնիում (Cf)
99. Էյնշտեյնիում (Es)
100. Ֆերմիում (Fm)
101. Մենդելեևիում (Md)
102. Նոբելիում (No)
103. Լոուրենսիում (Lr)
104. Ռեզերֆորդիում (Rf)
105. Դուբնիում (Db)
106. Սիբորգիում (Sg)
107. Բորիում (Bh)
108. Հասիում (Hs)
109. Մայտներիում (Mt)
110. Դարմշտադիում (Ds)

Рубрика: Ռուսերեն

Чтение и обсуждение рассказа Милены Даниелян «Потерянный дневник Джима»

Что становится причиной агрессии людей? В данном рассказе причиной было потеря, потеря близкого человека и в реальной жизни главное причиной агрессии это потеря. Почему именно дети становятся жертвами агрессии? Дети беззащитны и в основном боятся и чувствуют себя одинокими․ Как на ваш взгляд можно предотвратить эксплуатацию детского труда? Во многих странах детей заставляют выполнять определённую работу против их воли, и многие считают детей беззащитными и пользуются этой возможностью. И все это может предотвратить только сам человек, который должен уважать всех ․ Как можно описать маленькую девочку Элли?
Элли была очень доброй, умной и терпеливо Делают ли жизненные сложности людей сильнее, или же они их добивают ещё больше? То, что нас не убивает, делает нас сильнее. Если в нашей жизни есть проблемы, то мы можем их преодолеть и стать сильнее. Может ли пример жизни знаменитостей, которые испытали сложности, стать моделью для успеха?





Рубрика: Մայրենի

Հետաքրքիր փաստեր Սկյուռների մասին

Հայտնի է այս կրծողների մոտ 50 տեսակ, որոնք բնակվում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի անտառներում:

Երբեմն բնակվում են նաև այգիներում,Սկյուռները շատ ճկուն են Նրանք արագ ու սահուն կարողանում են բարձրանալ ծառերի վրա և բույն պատրաստել այնտեղ

 սկյուռիկներն էլ կատվի նման կարող են թռչել հիսուն հարկանի շենքից և չվնասվել:

Գաղտնիքը պոչի մեջ է,

այդպիսի դեպքերում այն ծառայում է իբրև պառաշյուտ

Այս կրծող գազանիկները խուսափում են կզաքիսներից, որովհետև նրանք սկյուռիկների համար առաջին թշնամին են։

Խուսափում են նաև շոգից և թաքնվում փչակում, քնում են այնտեղ և ուժեր հավաքում:

Նրանց շոգ օրերին կարելի է տեսնել միայն առավոտյան կամ էլ երեկոյան, երբ արևը հեռանում է:

Նրանք նաև շատ վատ են տանում փոթորիկները, մրրիկներն ու այդպիսի վատ եղանակները: Հենց այդ պատճառով էլ խորը աշնանը սկյուռները թաքնվում են իրենց փչակների մեջ և սնվում իրենց պաշարներով, չէ՞ որ ամբողջ տարի կուտակել էին հենց այպիսի արտակարգ իրավիճակների համար:

Միայն թե սկյուռները սարսափելի մոռացկոտ են: Նրանք հաճախ են մոռանում, թե որտեղ են թաքցրել ձմեռային պաշարը

Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ:

Սկյուռի առջևի 4 ատամները շարունակում են աճել ողջ կյանքի ընթացքում, սա հնարավորություն է տալիս ատամներին երկար օգտագործվելու հետևանքով չմաշվել

Սկյուռներն ապրում են աշխարհի բոլոր մասերում. ակտիվ են ցերեկը, կերի պաշարը պահեստավորում  են, որպես կանոն, հողի մեջ: 

Սկյուռներին կարելի է սովորեցնել ուտել մարդու ձեռքից։ Քանի որ նրանք ի վիճակի են թաքցնել ավելցուկային սնունդը, նրանք ձեզնից այնքան կերակուր կվերցնեն, որքան դուք տաք

Իսկ թե ինչով են սնվում, կարծես բոլորս միանշանակ գիտենք՝ ընկույզներով: Բայց արի ու տես, որ նաև սերմերով, միջատներով և անգամ թռչունների ձվերով:

Մարտ-ապրիլ ամիսները սկյուռների բազմացման շրջանն է: Տասը արական սեռի ներկայացուցիչներ հավաքվում են մեկ էգ սկյուռիկի շուրջ և փորձում հաճոյանալ նրան

Կռվում են, կռվում, իսկ աղջիկ-սկյուռիկն ընտրում է ամենաուժեղին

mocak.am

Рубрика: Գրականություն

ԿՈՄԻՏԱՍ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
Նա վատ էր հագնվում,Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:
Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Ա
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։

Рубрика: Երկրաչափություն

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ, եթե պահանջվում է գտնել բոլոր այն (x;y) թվազույգերը, որոնք միաժամանակ բավարարում են և՛առաջին, և՛ երկրորդ հավասարումներին: Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով. 

{a1x+b1y+c1=0,

a2x+b2y+c2=0

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում: Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

Օրինակ

Հոր և որդու տարիքների տարբերությունը 25 է, իսկ գումարը՝ 35: Գտնել հոր և որդու տարիքները:

 Լուծում: Պետք է գտնել երկու անհայտ մեծություններ՝ հոր և որդու տարիքները: Նշանակենք դրանք համապատասխանաբար x և y տառերով: Խնդրի պայմանները կարելի է արտագրել հետևյալ երկու հավասարումների միջոցով՝ x−y=25 և x+y=35 Որոնելի x և y թվերը պետք է բավարարեն միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումներին: Հետևաբար, ըստ վերևի սահմանման, ստանում ենք հավասարումների համակարգ՝ {x−y=25,x+y=35 Այս համակարգի համար գտնում ենք x=30 և y=5 թվերը, որոնք բավարարում են համակարգի երկու հավասարումներին: Հետևաբար հայրը 30 տարեկան է, իսկ որդին՝ 5:

Առաջադրանքեր՝

1․Հանդիսանում է արդյո՞ք (−9;3) թվազույգը տրված համակարգի լուծում: 

{2x+11y=15

3x+5y=-12 

2․Որոշիր x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ: 

  1. (11;4)
  2. (3;5)
  3. (−9;−6)
  4. (−6;21)
  5. (0;15)
  6. (17;−2)

3․Որոշիր այն հավասարումը, որին բավարարում է (2;1) թվազույգը: 

  1. 6x−2y=4
  2. 4x−3y=7
  3. 7x+3y=10
  4. 6x+8y=1
  5. 15x−12y=3
  6. 10x−11y=9

4․Այս խնդրի տվյալներն օգտագործելով՝ կազմիր համակարգ: Գրասեղանին կա 4 անգամ քիչ ռետին, քան մատիտ: Ընդամենը կա 15 ռետին և մատիտ: Մատիտների թիվը նշանակենք y-ով, իսկ ռետիններինը՝ x-ով: 

5․Այս խնդրի տվյալներն օգտագործելով՝ կազմիր համակարգ: Գնվել է 3  կիլոգրամով ավելի շատ խնձոր, քան տանձ: Ընդամենը գնվել է 12 կիլոգրամ խնձոր և տանձ: Խնձորների կշիռը նշանակենք y-ով, իսկ տանձերինը՝ x-ով: Համակարգի մի հավասարումը կլինի՝ x+y=12 ։

6․Տրված է հավասարումների հետևյալ համակարգը՝ 

{x+ay=-16,

bx+2y=-6 

Հայտնի է, որ (5;7) թվազույգը նրա լուծումն է: Որոշիր a և b գործակիցները:

7․Որոշիր երկու թիվ, որոնց գումարը հավասար լինի 34-ի, իսկ տարբերությունը՝ 18-ի:

Рубрика: Ռուսերեն

Чтение и обсуждение рассказа Милены Даниелян «Потерянный дневник Джима»

  • Что становится причиной агрессии людей?
    В данном рассказе причиной было потеря, потеря близкого человека и в реальной жизни главное причиной агрессии это потеря.
  • Почему именно дети становятся жертвами агрессии?
    Дети они беззащитные и в основном они прост боятся.
  • Как на ваш взгляд можно предотвратить эксплуатацию детского труда?
    Во многих странах детей заставляют выполнять определённую работу против их воли, и многие считают детей беззащитными и пользуются этой возможностью. И все это может предотвратить только сам человек, который должен уважать всех.
  • Как можно описать маленькую девочку Элли?
    Элли очень добрая, умная, терпеливая и понимающая.
  • Делают ли жизненные сложности людей сильнее, или же они их добивают ещё больше?
    Трудности дают людям жизненный опыт, и есть люди, которые учатся на трудностях, и есть люди, которые находят решение проблемы только в том, чтобы сдаться.
  • Может ли пример жизни знаменитостей, которые испытали сложности, стать моделью для успеха?
    Да, можно, если конечно из опыта этого человека брать только полезное․