Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Տեղեություններ հավաքել Մխիթարյան Միաբանության ,

Հայ կաթոլիկական վանական և մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը: Հիմնադիրն է Մխիթար Սեբաստացին: 1701թ.-ի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը`   նպատակ է ունեցել ծավալել հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն: 1706թ. միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու Մեթոն բերդավան, 1717թ. հաստատվել Վենետիկի Սբ. Ղազար կղզում, իսկ 1712թ. Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել Մխիթար Սեբաստացուն և հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտողսը:

Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական գործունեություն: 1789թ. հիմնվել է միաբանության տպարանը, և առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ, «Բառագիրք հայկական լեզվի» բացատրական բառարանն է եղել: 19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական և գեղարվեստական կյանքը:

Հայ գրականության կլասիցիզմը ծնվել է միաբանությունում 1720-ական թթ., իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսին կլասիցիզմը փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղևոնդ Ալիշանը: Մխիթար Սեբաստացու ջանքերով Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնվել է միաբանության մատենադարանը:

Սբ. Մելքոնյանի աբբահայրության տարիներին, միաբանության անդամների միջև կանոնադրության փոփոխություններին առնչվող վեճ է ծագել, և Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել է Սբ. Ղազար կղզուց և ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810թ. վերջնականապես հաստատվել Վիեննայում և այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:

1810թ. Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ. միաբանության տարածքում եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ մատենադարան, հետո էլ թանգարան, իսկ 1811-12թթ. հիմնվել է տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ համագործացել:

2000թ.-ի հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում է կայացրել ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանությունը`   մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

1834թ. Պուրսայում հիմնվել են Մուրատյան, 1836թ. Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները, որոնք 1870թ. միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1830թ. միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ. տեղափոխվել է Բանկալթիի թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաև Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում և այլուր:

1918թ. Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Լոս Անջելեսում և այլուր: 1993թ.-ից Հայաստանում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը:

Մխիթար Սոբաստացու, Սուրբ Ղազար կղզու մասին, պատրաստել սահիկաշար, ներկայացնել դասարանում։

Սուրբ Ղազարը փոքրիկ կղզի է, որը գտնվում է Վենետիկ քաղաքին շատ մոտ՝ հարավային մասում, Լիդո և Սան Սերվոլո կզղիների միջև: Այն հայկական պատմամշակութային կարևորագույն օջախներից է, հայերի հպարտություններից մեկը: Քչերը գիտեն՝ ինչպես է այս կղզին բաժին հասել հայ կաթոլիկներին:  12-րդ դարում այս կղզին հատկացրեցին բորոտներին վարակիչ հիվանդության տարածումը կանխելու համար այլ միջոց չգտնելով վենետիկցիները բոլոտավորներին տանում էին այդ կղզի, մեկուսացնում այնտեղ:

Կղզու հիվանդներին խնամում, սնունդ էին ապահովում հայ միաբանները: Ժամանակի ընթացքում հիվանդությունը նահանջում է, ապա՝ մարում, իսկ կղզում հայ միաբանների թիվը գնալով աճում:

Վենետիկցիներն էլ, ի նշան երախտագիտության  1717 թվականին որոշում են կղզին թողնել հայ կաթոլիկ միաբաններին, ովքեր Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ եկել էին կղզի: Նրանց ջանքերով էլ աստիճանաբար կառուցեցին միաբանություններ, շինություններ, որտեղ հետագայում պահվելու էին հայոց ձեռագիր մշակույթի կարևորագույն նմուշներ:

Կղզին Սուրբ Ղազար կոչվել է այն պատճառով, որ հենց Ղազարն էր բորոտների ու հիվանդների հովանավոր սուրբը: Իր ստեղծման օրվանից Մխիթարյան միաբանությունը ծավալել է հայագիտական-բանասիրական և մշակութային բուռն գործունեություն: 18-րդ դարի 1-ին կեսին Մխիթարյան միաբանության հայագիտական  գործունեության նշանակալից երևույթը Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» բացատրական բառարանի հրատարակումն էր:

Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին:  Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքի հետ: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիուն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները, Ղազար Փարպեցու «Պատմութիուն Հայոց»-ը, Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը և բազում այլ աշխատություններ։

Рубрика: Հայոց լեզու

Ալեքսանդր Շիրվանզադե․ Արտիստը

Կարդա առաջին մասը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ստեպ—հաճախ

քով-մոտ

գոտևոր-գոտի կրող

ասրյա-բրդե

ծոպավոր-մազափնջեր

կակուղ-Փափուկ

մելամաղձիկ-ընկճված

Դուրս գրիր Լևոնին նկարագրող, բնութագրող նախադասությունները

Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Рубрика: Հայոց լեզու

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ [Գորտը սկսեց բարձր ու երկաձիգ կռկռալ]
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը[Աղմուկի միջից մեզ օգնության կանչերը հասնում էին]Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն[Հայտնվեցին իրիկնային ձայները յուրահատուկ ձայները ռիթմիկ գվվոցը ու բարձր, բեկբեկուն մռնչյունը]
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում[Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր նայում]
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով [Արահետը ոչ թե ուղիղ գծով էր գնում դեպի գյուղ, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով]
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան [Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան]
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք [Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք]

Կետադրիր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում,բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ ,երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ այժմ այդ արահետն էլ չկա

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն