Рубрика: Հայոց լեզու

Ալեքսանդր Շիրվանզադե․ Արտիստը

Կարդա առաջին մասը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ստեպ—հաճախ

քով-մոտ

գոտևոր-գոտի կրող

ասրյա-բրդե

ծոպավոր-մազափնջեր

կակուղ-Փափուկ

մելամաղձիկ-ընկճված

Դուրս գրիր Լևոնին նկարագրող, բնութագրող նախադասությունները

Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Оставьте комментарий